Գյուլբենկյանի՝ «Էքսցենտրիկ մագնատի» «Արծաթե ուրվականը» հանվել է աճուրդի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ գործարարի կողմից նախագծված ու «Ռոլս-Ռոյս» ընկերության կողմից սկզբնականորեն մերժված մեքենան հավանաբար կվաճառվի 30․000 ֆունտ ստերլինգով, չնայած այն հանգամանքին, որ այն արդեն ներկայիս տիրոջ վրա արժեցել է շուրջ 7 անգամ ավելի գումար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բրիտանական «Daily Mail» օրաթերթը, 73 տարի առաջ պատրաստված «Արծաթե ուրվական» (Silver Wraith) անսովոր մեքենան, որը պատկանել է գործարար Նուբար Գյուլբենկյանին (Գալուստ Գյուլբենկյանի որդուն) հանվել է վաճառքի։

Հետաքրքրական է, որ այն ունի անսովոր կառուցվածք ու դիզայն, ինչը եղել է Գյուլբենկյանի ցանկությունը։ Ըստ մի շարք աղբյուրների՝ Գյուլբենկյան կրտսերը մի շարք նման լյուքս դասի մեքենաներ է նախագծել ու պատրաստել, ու ունեցել է թանկարժեք փոխադրամիջոցների տպավորիչ պարկ։

1965թ․, խոսելով իր տարօրինակ հոբբիի մասին, նա ասել է․ «Ես կարծում եմ, որ ժամանակակից մեքենան պետք է լինի ալիքաձև, կորություններով և ունենա այնպիսի տեսք, որը հուշի, որայն նախագծվել է մարդու կողմից, ով երբևէ կառք չի տեսել և առաջին անգամ է իրականացնում ներքին այրման շարժիչի շուրջ ավտոմարմնի կառուցման աշխատանքը»։

Հատկանշական է, որ Ռոլս- Ռոյսում բացասաբար են տրամադրված եղել մեքենայի գաղափարի նկատմաբ, սակայն հետևողական Գյուլբենկյանը ի վերջո հասել է իր նպատակին։

Թերթը ներկայացնում է նաև Նուբար Գյուլբենկյանի կենսագրության այլ մանրամասներ։

Հայերեն العربية English Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին