«10 մլն ծառատունկ» ծրագրի մեկնարկը տրված է. արդեն իրականացվում է տնկիներ ձեռք բերելու գործընթացը 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «10 մլն ծառատունկ» ծրագրի մեկնարկը տրված է: Շրջակա միջավայրի նախարարությունն ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ տնկիների հարցը կարգավորելու համար:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշեց, որ տնկանյութի ձեռք բերման հետ կապված նամակներ էին ուղղվել Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Վրաստան և Իրան:

«Արդեն հիմնականում ունենք պատասխաններ: Բելառուսից նշեցին, որ պատրաստ են տրամադրել մինչև 10 մլն սոճի, մինչև մեկ մլն կեչի: Ղազախստանից ենք տեսակների մեծ ցանկ ստացել: Այժմ աշխատում ենք Լեհաստանի հետ, նախատեսում ենք նաև համագործակցել Ֆինլանդիայի հետ: Առաջարկները ներառում են թե վճարովի, թե անվճար տնկիներ»,-ասաց նախարարի տեղակալը:

Վարդան Մելիքյանը տեղեկացրեց, որ քարտեզագրվել են այն տարածքները, որտեղ պետք է իրականացվեն տնկումները: Խոսքը պետական անտառային հողերի մասին է: Արդեն ուսումնասիրվել է մոտ 2 հազար հա-ից ավելի տարածք: Առաջիկայում կսկսվի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման աշխատանքների իրականացումը: Մասնագետները կհստակեցնեն, թե յուրաքանչյուր տարածքում ինչ տիպի ծառեր, ինչ համամասնությամբ են տնկվելու՝ կապված տեղի կլիմայից, հողային պայմաններից: Ընտրվել են այն տարածքները, որտեղ ոռոգման համակարգի անհրաժեշտություն չկա:

«Երբ խոսում ենք անտառ տնկելու մասին, ապա մարդիկ շատ հաճախ պատկերացնում են այգիներում կանաչապատման համար ծառերի տնկումը: Անտառների դեպքում այդպես չէ, մենք բերելու ենք փակ արմատային համակարգով տնկիներ՝ կոնտեյներների մեջ աճեցվող ծառեր են, որոնց արմատներն ամբողջությամբ փակված են հողով: Դրանք շատ դժվար է վնասել, շատ հեշտ է տնկել»,-ասաց նա: Ծառատունկի մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 10-ին, թեպետ, ամեն ինչ կախված է լինելու եղանակային պայմաններից: Հողի նախապատրաստական աշխատանքները նախապես արված են լինելու, մասնակիցներին մնում է տնկել ծառը:

«10 մլն ծառատունկ» ծրագիրը լինելու է ապակենտրոնացված և մասնակցային, այսինքն՝ խնդիր է դրված ներգրավել հնարավորինս շատ մարդկանց: Նախարարի տեղակալը նշեց, որ կարևոր շեշտադրում է լինելու կրթական բաղադրիչի վրա: Լայնածավալ կրթական ծրագրեր են իրականացվելու, որպեսզի մարդիկ չգան միայն ծառ տնկելու համար, այլ տեղեկացվեն թեմայի վերաբերյալ:

Այս շաբաթ կսկսվեն նախաձեռնության բրենդավորման աշխատանքները, կգործարկվի համապատասխան կայք:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա