Life

Ցանցում հայտնվել Է «Մուլան»-ի ռեմեյքի վերջին թրեյլերը

1 րոպեի ընթերցում

Ցանցում հայտնվել Է «Մուլան»-ի ռեմեյքի վերջին թրեյլերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիսնեյյան «Մուլան» մուլտֆիլմի Էկրանավորման վերջին թրեյլերը հանդիսատեսներին ներկայացրել են Սուպերբոուլի եզրափակիչի՝ ԱՄՆ-ում Ֆուտբոլի ազգային լիգայի վճռորոշ խաղի հեռարձակման ընդմիջմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Independent-ը:

Այդ հոլովակը դարձել Է այն ամենաառաջին տեսանյութերից մեկը, որոնք ցուցադրել են մրցախաղի ընթացքում: Սյուժեի հիմքում 1998 թվականի դասական դիսնեյյան մուլտֆիլմն Է Հուա Մուլանի՝ Չինաստանի պատմությունից կին-մարտիկի վերաբերյալ լեգենդի մոտիվներով: Մուլանը (Լյու Իֆեյ) պատրաստվում Է ճակատամարտի մասնակցել զառամյալ հոր փոխարեն, քանի որ կայսեր հրամանագրով յուրաքանչյուր ընտանիքից գոնե մի տղամարդ պետք Է ծառայի բանակում: Մուլտֆիլմում գլխավոր հերոսուհու՝ Բորա Հանի հիմնական թշնամուն մարմնավորում Է Ջեյսոն Սքոթ Լին, նրա կողմում Է կախարդ Սիան Լանգը՝ Հուն Լիի կատարմամբ: Ռեմեյքի պրեմիերան պլանավորված Է 2020 թվականի մարտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում