Հասարակական

Մահացած զինվորի հարազատները Դավիթ Տոնոյանի հետ բանակցելուց հետո բացել են Արգավանդի խաչմերուկը

2 րոպեի ընթերցում

Մահացած զինվորի հարազատները Դավիթ Տոնոյանի հետ բանակցելուց հետո բացել են Արգավանդի խաչմերուկը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի հարազատները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցություններից հետո բացել են Արգավանդ գյուղից Երևան տանող խաչմերուկը. Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ ինքըդեռևս ոչ մի ապացույց չունի, որ եղել է ինքնասպանություն և այդ մասին ծնողներին ասել է: Խոստացել էամեն ինչ անել, որ այս գործը 100 տոկոսով բացահայտվի, ոչ մի մութ անկյուն չմնա։ Դավիթ Տոնոյանը մանրամասներ է հայտնել զինծառայողի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վերաբերյալ՝ նշելով, որ 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ զինծառայողի հարազատները հայտնել են, որ այսօր Վահրամ Ավագյանի աճյունը կհանձնեն հողին։ Ավելի վաղ նրանք ասել էին, որ Վահրամ Ավագյանը չէր կարող ինքնասպան լինել և պատրաստվում էին նրա դին տեղափոխել պաշտպանության նախարարություն և բողոքի ակցիա իրականացնել կառավարության մոտ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել հարազատների մուտքը մայրաքաղաք։

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է․2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում: (Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):

Նախաքննությունը շարունակվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում