Հասարակական

ՊԵԿ-ը հերքում է մաքսակետի սանհանգույցների չաշխատելու վերաբերյալ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը հերքում է մաքսակետի սանհանգույցների չաշխատելու վերաբերյալ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժողովուրդ» օրաթերթի փետրվարի 1-ի՝ «Մաքսակետի զուգարանները փակ են. երբ ՊԵԿ-ի համար վարչապետի հորդորները ոչինչ են» հոդվածի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հրապարակումը հերյուրանք է և դրանում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի սանհանգույցները գործում են և ապահովված են մշտական աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Սանհանգույցների նկատմամբ խիստ հսկողություն է իրականացվում, իսկ հնարավոր խնդիրների դեպքում դրանք ժամանակավորապես զմռսվում են և անհապաղ կարգաբերվում: Հարկ ենք համարում ընդգծել, որ այս պահի դրությամբ մաքսակետի բոլոր 12 սանհանգույցներն աշխատում են: Դրանցից միայն մեկը կարճ ժամանակահատվածով փակ է եղել ընթացիկ նորոգման նպատակով: Մեր գործընկերներին հորդորում ենք տարածել միայն օբյեկտիվ, հավաստի և ճշտված տեղեկատվություն: Թեմայի հետ կապված հնարավոր շահարկումները բացառելու նպատակով կից ներկայացնում ենք քիչ առաջ ստացված լուսանկարներ, որոնք փաստում են Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի բոլոր 12 սանհանգույցների բնականոն աշխատանքի մասին»,- ասվում է ՊԵԿ հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում