Պետությունը նախատեսում է ընդլայնել գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների պետպատվերով բուժման ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագրի շրջանակում մեկ տարվա ընթացքում բժշկական օգնություն է ստացել 403 քաղաքացի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունները կազմակերպվում են մասնագիտացված Կաթվածի համապարփակ կենտրոններում` «Էրեբունի» բժշկական կենտրոնում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունների կազմակերպման համար հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 0-24 ժամվա ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը:

Երևանում և ՀՀ մարզերում շտապօգնության ծառայության միջոցով ապահովվում է «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշման կասկածով պացիենտի առաջին բժշկական օգնությունը, ճշտվում գլխուղեղի կաթվածի նշանների ի հայտ գալու ժամանակը, գնահատվում դեպքը` որպես սուր և/կամ ենթասուր (<24ժ) կաթված, որից հետո իրականացնում է պացիենտի տեղափոխումը Կաթվածի համապարփակ կենտրոն:

Նախքան տեղափոխումը շտապօգնության ծառայության մասնագետը կապ է հաստատում պացիենտի գտնվելու վայրին տարածքային առումով ամենամոտ տեղակայված Կաթվածի համապարփակ կենտրոնի հերթապահ բժշկի հետ` նշելով ժամանման կանխատեսվող ժամանակահատվածը:

Նշենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է դրա կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում՝ բժշկական կազմակերպություն ընդունման, վարման և դուրս գրման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, դեղերով և բժշկական պարագաներով ապահովումը:

Կաթվածի անհետաձգելի վարման ծառայություններից հետո պացիենտի հսկողությունը կազմակերպվում է ծառայությունն իրականացրած Կաթվածի համապարփակ կենտրոնի նյարդաբանի կողմից` հիվանդանոցից դուրս գրման 1-ին, 6-րդ, 12-րդ ամիսներին:

Այս տարի աշխատանքներ են իրականացվելու բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծառայության աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ: Նախատեսվում է 2021-ից ծառայությունը ներդնել նաև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», Շիրակի մարզի «Գյումրու» և Լոռու մարզի «Վանաձորի» բժշկական կենտրոններում:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը