Հասարակական

Ռազմիկ Աբրահամյանը կշարունակի մնալ ազատության մեջ

1 րոպեի ընթերցում

Ռազմիկ Աբրահամյանը կշարունակի մնալ ազատության մեջ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ազատ արձակելու դատախազության բողոքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ տեղեկությունները հաստատեց Աբրահամյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը:

«Ռազմիկ Աբրահամյանը կշարունակի մնալ ազատության մեջ: Այսօր դատարանը մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը»,- նշեց Քոչարյանը:

Ռազմիկ Աբրահամյանըմեղադրվում էՔրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում