Հասարակական

Քոլեջի ուսանողները զորամասերից մեկում մասնակցել են «Այսօր ուսանող, վաղը՝ սպա»  դասընթացին

1 րոպեի ընթերցում

Քոլեջի ուսանողները զորամասերից մեկում մասնակցել են «Այսօր ուսանող, վաղը՝ սպա»  դասընթացին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղին կից քոլեջի ուսանողները հունվարի 30-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում մասնակցել են «Այսօր ուսանող, վաղը՝ սպա» խորագրով դասընթացին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինվորական ծառայության հանդեպ գրավչությունը բարձրացնելու նպատակով կազմակերպված դասընթացին ուսանողներին ներկայացվել են սպայի գործառույթներն ու դերը բանակում, ցուցադրվել են հրաձգային զինատեսակների կառուցվածքը և բնութագրերը: Ուսանողները զինվորական ծառայության առանձնահատկությունների հետ կապված հարցեր են ուղղել զորամիավորման սպաներին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում