Նախարար Թորոսյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին` քննարկելու համար նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Դեսպանը հայտնել է, որ իրավիճակը բարդ է, սակայն` կայուն: Չինաստանի մասնագետների կարծիքով` տագնապը կարող է տևել մեկ շաբաթ, այնուհետև կկայունանա: Թիան Էրլունը նշել է, որ հիվանդության առումով հիմա գագաթնակետն է, բայց վերահսկելի: Նա վստահեցրել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն այն հաղթահարելու համար: Միաժամանակ, դեսպանն ընդգծել է, որ իրենց երկիրը բաց է միջազգային համագործակցության համար:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանում կատարվող գործողություների վերաբերյալ տեղեկատվություն տրամարդրելու համար և հավելել, որ վարչապետի որոշմամբ այս խնդրի կապակցությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և այսօր կայացել է անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, կատարված քայլերն ու անելիքները:

Նշենք, որ Չինաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ պայմանավորված նոր կորոնավիրուսներով (2019-nCoV): Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` (30.01.2020թ.) Չինաստանում արձանագրվել է 12167 կասկածելի, 7736 հաստատված դեպք` 170 մահվան ելքով: Չինաստանի մի շարք քաղաքների նկատմամբ սահմանված կարանտինը դեռևս շարունակվում է:

Բացի Չինաստանից` դեպքեր են արձանագրվել նաև այլ երկրներում, այդ թվում եվրոպական տարածաշրջանի: Աշխարհում, ըստ ԱՀԿ հայտարարության, գրանցվել է 7818 հաստատված դեպք:

Հունվարի 31-ի դրությամբ ԱՀԿ-ն հայտարարել է «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»:

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1֊ից մինչ մարտի 31֊ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը:

Հարկ է նշել, որ ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացվել է Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ հսկողությունը, գործընթացում ներգրավվել են նաև առողջապահության նախարարության մասնագետները: Ժամանող ուղևորները ջերմաչափվում են, վերջիններիս նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն՝ 14 օրյա ժամկետով: Այս օրերի ընթացքում ժամանողների շրջանում ձեռնարկված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ջերմող հիվանդներ՝ հաշվի առնելով նրանց համաճարակաբանական վերհուշը մեկուսացվել են և կազմակերպվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Արդյունքում` հաստատվել են միայն սուր շնչառական և այլ վարակների հարուցիչներ:

Նշենք, որ ժամանողների նկատմամբ, եթե նրանք ժամանման պահին չունեն առողջական խնդիրներ, մասնավորապես՝ ջերմություն, ապա հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները՝ սահմանափակող որևէ միջոցառում իրականացնելու անհրաժեշտություն չկա:

Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
  • եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա
  • խուսափե´ք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից,
  • օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
  • խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
  • մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
  • օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  • լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա