Հայաստանի և Մոլդովայի վարչապետերը առևտրատնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտություն են տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուի հետ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մեկնարկին ՀՀ վարչապետը շնորհավորել է Իոն Կիկուին Մոլդովայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Իհարկե, մեր երկրների միջև առկա են քաղաքական շատ լավ հարաբերություններ: Մեր երկրները հումանիտար, մշակութային կապերի շատ հարուստ պատմություն ունեն, բայց, ցավոք, մենք չենք կարող պարծենալ մեր առևտրատնտեսական կապերով: Իհարկե, դրան կան և օբյեկտիվ, և սուբյեկտիվ բացատրություններ»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Մոլդովան պետք է բարձրացնեն տնտեսական հարաբերությունների, առևտրաշրջանառության մակարդակը՝ շեշտելով, որ ինքը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ: «Ինչո՞ւ եմ ես հատկապես ընդգծում առևտրատնտեսական հարաբերությունների հարցը, որովհետև այլ հարցերում մենք չունենք և չենք ունենա ոչ մի խնդիր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն նշել է, որ Հայաստանն ու Մոլդովան տնտեսական կապերը զարգացնելու մեծ ներուժ ունեն, որովհետև և՛ Հայաստանը որոշակի ուղղություններով ունի որոշ առավելություններ, և՛ Մոլդովան ունի այդպիսի առավելություններ: «Ես կարծում եմ, որ հարկավոր է վերսկսել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները: Դա տարբեր հարցերի քննարկման լավ հարթակ է և համագործակցությունը զարգացնելու հնարավորություն»,- ասել է Մոլդովայի վարչապետը:

Իոն Կիկուն Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Մոլդովա:

Հայերեն English Français Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը