Հասարակական

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորմամբ կրճատումներ չեն լինի

2 րոպեի ընթերցում

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորմամբ կրճատումներ չեն լինի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միավորման արդյունքում այդ երկու կենտրոններում որևէ գործառույթի և բուժանձնակազմի կրճատում չի լինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 31-ին իր ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը պարզապես միավորվում է մեկ ուրիշ պետական բժշկական կազմակերպության հետ՝ այդ հիվանդության հետ պայքարի միջազգային առաջարկների շրջանակներում: ՁԻԱՀ-ը, երբ հայտնաբերվել է մոտ 40 տարի առաջ, անհրաժեշտություն է ունեցել առանձին հաստատության կողմից կառավարվելու, հսկվելու, բուժվելու, սակայն գիտության ձեռքբերումները և ընդհանրապես միջազգային մոտեցումներն այդ հիվանդության հարցում բերել են նրան, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը պետք է ինտեգրվի ընդհանուր առողջապահական համակարգի մեջ, և այդ միաձուլումը կատարվում է դրա շրջանակում: Որևէ ֆունկցիայի կրճատում այդ երկու կենտրոնների շրջանակներում չի լինելու, նաև չի լինելու բժշկական անձնակազմի կրճատում»,-վստահեցրեց Թորոսյանը:

ՀՀ կառավարությունն հունվարի 30-ին նիստում ընդունվելու է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ միավորման մասին հարցը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում