Արտակ Բեգլարյանը Քարվաճառում Ալեքսանդր Քանանյանի և դպրոցականների հետ քննարկել է նրանց հուզող հարցերը

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունվարի 30-ին այցելել է Քարվաճառ՝ հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանի և տեղի դպրոցականների հետ քննարկելու իրենց հուզող հարցերը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Պաշտպանը երեխաների հետ հանդիպմանը լսել է նրանց մտահոգությունները և առաջարկները շրջանի բնապահպանական և մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերյալ: Անմիջական ու փոխհարգանքի մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ա.Բեգլարյանը կարևորել է աշակերտների քաղաքացիական ակտիվ կեցվածքը՝ հորդորելով շարունակաբար նախաձեռնող լինել համայնքի ու հայրենիքի խնդիրների լուծման հարցում: Նա շեշտադրել է, որ հասարակությունն ու պետությունը պետք է այնքան ներառական լինեն, որ հնարավոր դառնա նաև երեխաների գործուն մասնակցությունը, իրենց տարիքին ու հասունության մակարդակին համապատասխան, հանրային խնդիրների քննարկման ու կարգավորման գործընթացներում:

Անդրադառնալով հայտարարված դասադուլին՝ Պաշտպանն ընդգծել է, որ նախընտրելի չէ հատկապես երեխաների կողմից իրենց մեկ իրավունքի հաշվին մյուս իրավունքի իրացման համար պայքարելը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է կրթության իրավունքի սահմանափակմանը: Քննարկելով համայնքային հիմնախնդիրների վերհանման ու լուծման գործում երեխաների ակտիվ մասնակցության հնարավոր մեխանիզմներն ու ձևաչափերը՝ Ա.Բեգլարյանը որոշ խորհուրդներ է տվել աշակերտներին այդ ուղղությամբ՝ կոչ անելով հրաժարվել դասադուլի մեթոդից և քաղաքացիական ակտիվությունը դրսևորել արտադպրոցական գործողություններով ու երկարաժամկետ պատասխանատվությամբ: Պաշտպանը խոստացել է աջակցել աշակերտներին հասարակական գործունեության ծավալման հարցում՝ համոզմունք հայտնելով, որ նրանց դրական մեծ էներգիան կապահովի նույնքան դրական ու շոշափելի ծրագրերի իրականացում իրենց համայնքի համար:

Դպրոցականները վերջում խոստացել են հետևել Պաշտպանի հորդորին և վերահաստատել են իրենց որոշումը առայժմ չդիմելու դասադուլի՝ միաժամանակ ընդգծելով, որ ակտիվորեն հետևելու են շրջանի բնակչությանը հուզող բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործընթացին:

Մարդու իրավունքների պաշտպանն այնուհետև հանդիպում է ունեցել Ալեքսանդր Քանանյանի հետ, հետաքրքրվել նրա առողջական վիճակով և քննարկել կառավարության հետ երկխոսության ընթացքը, արդյունքներն ու դժվարությունները: Ա.Բեգլարյանը գոհունակություն է հայտնել, որ շարունակվում է կառուցողական երկխոսությունը, որը հույս է ներշնչում առաջիկա օրերին իրավիճակի հանգուցալուծման և հացադուլի դադարեցման համար: Նա շեշտադրել է, որ այս փուլում ամենակարևոր խնդիրը Ա.Քանանյանի առողջության պահպանումն է, և առողջապահության նախարարությունը հավաստիացրել է, որ մշտական ուշադրության ներքո է պահվում այդ հարցը:

Պաշտպանը հանդիպումներ է ունեցել նաև Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի և Քարվաճառի դպրոցի ուսուցչական կազմի հետ, քննարկել ներկա իրավիճակը և դրա հանգուցալուծման վերաբերյալ նրանց մոտեցումները:

Հայերեն

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում