Հասարակական

Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով դպրոցները փակելու անհրաժեշտություն չկա. Արսեն Թորոսյան

2 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով դպրոցները փակելու անհրաժեշտություն չկա. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նոր կորոնավիրուսի առումով չի գտնվում բարձր ռիսկի գոտում, երկրի ներսում քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու, դպրոցները ժամանակավորապես փակելու կամ այլ միջոցառումների անհրաժեշտություն չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով հարցին, թե ԱՀԿ-ի կողմից միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ հայտարարելու պարագայում հնարավո՞ր է, որ Հայաստանում դպրոցները ժամանակավորապես փակվեն:

«Արտակարգ դրություն հայտարարումն արվել է Չինաստանից դուրս այլ երկրում մարդուց մարդ փոխանցման դեպքով պայմանավորված: Դա ենթադրում է երկրների ավելի խիստ մոտեցում վարակի տարածմանը: Հայաստանն այս պահին չի գտնվում բարձր ռիսկի գոտում: Մեր միջոցառումները, որոնք նաև այս երկու օրերին կշատանան, մեզ ավելի են զերծ պահելու նման ռիսկի երկիր դառնալուց: Հետևաբար, քաղաքացիների տեղաշարժը, կլինի դպրոցների կամ աշխատանքի, կամ այլ տեսակի շարժ, սահմանափակելու անհրաժեշտություն չկա: Եվ նման հարց չի քննարկվում»,-ասաց Թորոսյանն ու հավելեց` անհրաժեշտության դեպքում կքննարկվի:

Նախարարը նշեց` կորոնավիրուսը մեզ շրջապատող վիրուսներից մեկն է, և հնարավոր է, որ մենք դրա մեկ այլ շտամով ժամանակին վարակված լինենք: Եվ ինչպես մնացած վիրուսները, դրանք հիմնականում վտանգավոր են խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում