Life

Ջեֆ Բեզոսն ավելի քան 13 մլրդ դոլար Է վաստակել 15 րոպեում. Bloomberg

1 րոպեի ընթերցում

Ջեֆ Բեզոսն ավելի քան 13 մլրդ դոլար Է վաստակել 15 րոպեում. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում առցանց մանրավաճառ առեւտրի խոշորագույն ցանցերից մեկի՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը 15 րոպեում 13,2 միլիարդ դոլարով ավելացել Է նրա ընկերության բաժնետոմսերի արժեքի կտրուկ թռիչքի շնորհիվ: Հունվարի 31-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ հունվարի 30-ին Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են 12 տոկոսով՝ մինչեւ 2,1 հազար դոլար: Աճի պատճառ Է դարձել ընկերության եռամսյակային հաշվետվության հրապարակումը, որը հերքել Է Ուոլ սթրիթի վերլուծաբանների գնահատումները: Ինչպես նշում Է Bloomberg-ը, հաշվի առնելով այդ ֆոնին վաստակված 13,2 միլիարդ դոլարը՝ Բեզոսի կարողությունը, որը Forbes հանդեսի վարկածով առաջին հորիզոնականն Է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, ներկայում հասել Է 129,5 միլարդ դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում