Life

Մել Գիբսոնը եւ Դեննի Գլովերը միասին կնկարահանվեն «Մահացու զենք 5» ֆիլմում

1 րոպեի ընթերցում

Մել Գիբսոնը եւ Դեննի Գլովերը միասին կնկարահանվեն «Մահացու զենք 5» ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մել Գիբսոնը եւ Դեննի Գլովերը վերստին կհանդիպեն «Մահացու զենք 5» ժապավենի նկարահանման հարթակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն:

Սցենարը դեռեւս ավարտին չի հասցվել, բայց արդեն հայտնի Է, որ Գիբսոնը եւ Գլովերը կմասնակցեն նախագծին: «Դա կլինի ֆրանշիզայի վերջին ֆիլմը: Ռիչարդ Դոնները դարձյալ կվերադառնա որպես դրա ռեժիսոր: Կվերադառնա նաեւ օրիգինալ դերասանական կազմը: Դա ապշեցուցիչ Է: Ռեժիսորի համար դա խիստ անձնական պամություն Է»,- ասել Է պրոդյուսեր Դան Լինը: Նրա խոսքով՝ երկար սպասված ժապավենի սյուժեի կենտրոնում վերստին կհայտնվեն դետեկտիվներ Մարտին Ռիգսը եւ Ռոջեր Մերտոն: Հնարավոր շարունակության շուրջ մի քանի տարի տեւած բանավեճերից հետո սա այն բանի առաջին պաշտոնական հաստատումն Է, որ հաջորդ «Մահացու զենքն» ընթացքի մեջ Է: 2012 թվականին Գիբսոնը հավաստիացնում Էր, թե ոչ ոք չի կարողանա իրեն համոզել նկարահանվելու դրանում: Ֆրանշիզայի չորրրորդ մասը Էկրան Է բարձրացել 22 տարի առաջ, իսկ ամենաառաջին ֆիլմը՝ 1987 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում