ՄԻԵԴ-ը ճանաչել է Ադրբեջանում գերության մեջ մահացած Մանվել Սարիբեկյանի խախտված իրավունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է 2010-ին ադրբեջանական գերության մեջ մահացած՝ Թթուջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանի բոլոր խախտված իրավունքները:«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Սարիբեկյանի ընտանիքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

«Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանը որոշել է, որ Մանվել Սարիբեկյանի մահվան փաստով տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (Կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում) խախտում:

Եվրադատարանի վճռի համաձայն, ադրբեջանական կողմը եռամսյա ժամկետում պետք է վճարի 62 հազար եվրոյի փոխհատուցում, որից 60 հազարը ոչ նյութական վնասի փոխհատուցումն է, իսկ 2 հազարը՝ դատական ծախսերինը:

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը (ծնված` 27.02.1990թ) գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին: Նախնական տվյալներով` 20-ամյա երիտասարդը մի քանի խոշոր եղջերավոր անասունների տարել էր արոտավայր: Ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում, մառախուղի հետեւանքով կորցնելով կողմնորոշումը, նա հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա եւ գերեվարվել ադրբեջանցիների կողմից:Նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին էր հանձնել Մանվել Սարիբեկյանի դին: Նա մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին` խեղդամահության հետեւանքով: Դիակի նախնական զննությամբ պարզ է դարձել, որ այն պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում, քանզի դիակը եղել է քայքայված:Դիակի դատաբժշկական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դիակի վրա առկա են կտտանքների հետքեր, ինչը վկայում է, որ Մ.Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան