Life

Ճապոնացի միլիարդատերը չեղյալ Է հայտարարել կանանց համար մրցույթն իր հետ Լուսին թռչելու համար

1 րոպեի ընթերցում

Ճապոնացի միլիարդատերը չեղյալ Է հայտարարել կանանց համար մրցույթն իր հետ Լուսին թռչելու համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան, որը հունվարին մրցույթ Էր հայտարարել աղջիկների համար, որոնք կցանկանային իր հետ Լուսին թռչել եւ դառնալ իր կյանքի ընկերը, հայտարարել Է ծրագրի դադարեցման մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակված Է Twitter-ի նրա Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անձնական բնույթի պատճառներով ես նախօրյակին AbemaTV-ին տեղեկացրեցի հարսնախոսության շոուին այլեւս չմասնակցելու՝ իմ որոշման մասին եւ այդ առնչությամբ պահանջեցի չեղյալ հայտարարել ծրագրերը»,- ասված Է միլիարդատիրոջ հաղորդագրության մեջ:

Մաեձավան ճշտել Է, որ հայտ Է ներկայացրել ավելի քան 27,7 հազար մարդ: Մրցույթի սկզբնական պայմանների համաձայն՝ հայտեր կարող Էին տալ նրանք, ովքեր «ամուսնացած չեն, 20-ից բարձր տարիքի են, տրամադրված են դրականորեն եւ ուրախ»:

Բացի դրանից, հավակնորդները պետք Է պատրաստ լինեին լրջորեն ձեռնամուխ լինել թռիչքի նախապատրաստմանը: «Ես գիտակցում եմ, որ հիասթափեցրել եմ բազմաթիվ մարդկանց: Բոլորից ներողություն եմ խնդրում իմ անվայել գործողությունների համար»,- հավելել Է նա մի այլ հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում