Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը կվերանվանվի Թոքաբանության ազգային կենտրոնի 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը վերանվանվում է ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի անվանումը կազմակերպության փաստացի գործունեությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի հիմնադրումից ի վեր թե հիվանդանոցային, թե արտահիվանդանոցային պայմաններում հետազոտվում եւ բուժվում են թոքային տարբեր ախտահարումներ ունեցող պացիենտներ` տուբերկուլոզն այլ հիվանդություններից տարբերակելու նպատակով: Արդյունքում հայտնաբերվում են օբստրուկտիվ եւ ոչ օբստրուկտիվ բրոնխիտներ, մանրէային, սնկային եւ կանգային թոքաբորբեր, ԹՔՕՀ, թոքերի թրոմբոէմբոլիկ, համակարգային եւ ուռուցքային, մակաբուծային ծագման ախտահարումներ:

Վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլոզի հիվանդացությունը նվազել է մոտ 27 անգամ: Խիստ նվազել է նաեւ կազմակերպությունում բուժվող տուբերկուլոզով պացիենտների թիվը (2019 թվականի առաջին կիսամյակում ամսական միջին թվաքանակը կազմել է 54):

Ծրագրվում է հանրապետությունում իրականացնել հիվանդակենտրոն հակատուբերկուլոզային բուժում` այն առավելագույնս մոտեցնելով պացիենտի բնակավայրին, այսինքն` տեղամասային ֆիզիատորի հսկողության ներքո:

Կազմակերպությունում շուրջ 7 ամիս է, ներդրվել են վճարովի ծառայություններ, որոնց շրջանակներում բազմաթիվ թոքային ախտահարումներով պացիենտներ ստանում են խորհրդատվություն, իրականացվում են մի շարք լաբորատոր գործիքային հետազոտություններ:

Նշված ժամանակահատվածում հետազոտվել է շուրջ 7500 պացիենտ: Դրան զուգահեռ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ տուբերկուլոզային ախտահարում ունեցող պացիենտները կարիք են ունեցել հոսպիտալացման, ինչը հնարավոր չի եղել իրականացնել վճարովի ծառայությունների շրջանակներում` մի շարք իրավական հիմքերի, այդ թվում` հաստատության անվանման բացակայության պատճառով:

Պացիենտների շրջանում մտավախություններ եւ որոշակի ահաբեկվածություն է առաջացնում նաև «տուբերկուլոզ» բառը, ինչն անդրադառնում է կազմակերպության այցելուների վրա։

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը