Life

Գրետա Թունբերգի անունն ապրանքանիշ կդառնա

1 րոպեի ընթերցում

Գրետա Թունբերգի անունն ապրանքանիշ կդառնա

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդ Էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգն իր անունը եւ դպրոցականների միջազգային հասարակական շարժման անվանումը որպես ապրանքանիշ գրանցելու հայտ Է ներկայացրել: Այդ մասին նա պատմել Է իր Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս գործողությունն անհրաժեշտ Է շարժումը եւ նրա գործունեությունը պաշտպանելու համար»,- պատմել Է Թունբերգը՝ հավելելով, որ հաճախ իր անունը եւ Fridays For Future (դպրոցական դասադուլներ հանուն կլիմայի, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում) շարժման անվանումն սկսել են օգտագործել ապօրինաբար, այդ թվում նաեւ առեւտրային նպատակներով՝ առանց իր համաձայնության:

Նա նաեւ պատմել Է այն դեպքերի մասին, երբ մարդիկ ներկայանում են որպես Գրետա Թունբերգ, որպեսզի շփվեն բարձրաստիճան անձանց, քաղաքական գործիչների, զանգվածային լրատվամիջոցների եւ արվեստի գործիչների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում