Մասքի կարողությունը մեկ ժամում ավելացել է 2,3 մլրդ դոլարով. Bloomberg

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռնարկատեր Իլոն Մասքի կարողությունը հունվարի 29-ին մեկ ժամվա ընթացքում ավելացել Է 2,3 մլրդ դոլարով՝ կապված նրա Tesla ընկերության շուկայական կապիտալիզացիայի մեծանալու հետ: Այդ մասին վկայում Է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում է«Արմենպրես»-ը:

Նյու Յորքի ֆոնդային բորսայի ամփոփագրի համաձայն՝ չորեքշաբթի օրը սակարկությունների փակման պահին Tesla-ի բաժնետոմսերի գնանշումներն աճել են 14,09 դոլարով (2,49 տոկոսով)՝ մինչեւ 580,99 դոլարի նշագիծ: Դրանից հետո այդ ցուցանիշն ավելացել Է եւս 12 տոկոսով՝ մինչեւ 649 դոլար: Դա պայմանավորել Է Մասքի կարողության աճը մինչեւ մոտավորապես 36 մլրդ դոլար, որից 14,6 մլրդ դոլարը բաժին Է ընկնում նրա բաժնամասին Spacex ընկերությունում: Forbes-ը հունվարի 29-ի դրությամբ Մասքի կարողությունը գնահատում Էր 32,3 մլրդ դոլար: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, որը կազմում Է Է հանդեսը, Մասքը 28-րդից բարձրացել Է 23-րդ տեղը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի