Սեյրան Օհանյանն ապրիլյան պատերազմի վերաբերյալ տեղեկություններ է հայտնել ԱԺ քննիչ հանձնաժողովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմի վերաբերյալ իրեն հայտնի տեղեկություններն է փոխանցել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Օհանյանն ասաց հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է: Դեռ ավելին` մեր բանակի հրամանատարական կազմի, զինծառայողների, նրանց ենթակաների հերոսությունների շնորհիվ ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունները, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարության հետ համագործակցության և աջակցության շրջանակներում կարողացել են կանգնեցնել մարտական գործողությունները»,- ասաց Օհանյանը:

Սեյրան Օհանյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմից նաև բացթողումներ են եղել:

«Մենք քննարկել ենք, եղել են տարբեր բացթողումներ և տարբեր թերություններ: Ասացեք մի աշխատող մարդու, որը սխալներ թույլ չի տալիս: Սխալ ունենալը և այդ սխալները վերացնելը մեծ թերություն չէ: Սխալ ունենալը, բայց չվերացնելը նման է մարտի դաշտում զորքն անտեր թողնելուն: Ճակատագրական սխալներ չեն եղել: Հանձնաժողովի հետ ջերմ քննարկում ունեցանք, այդ քննարկումների արդյունքում հանձնաժողովն իր եզրակացությունը կանի»,- նշեց նա:

Հայերեն Русский

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի

ՀՀ վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

ԱԷՄԳ-ն շուրջ կես տարի մուտքի հնարավորություն չի ունեցել իրանական միջուկային օբյեկտներ. Գրոսի

Իրանը հերքել է Նաթանզի մերձակա լեռներում միջուկային նախագծի հետ կապված աշխատանքների անցկացումը

ԱՄՆ էներգետիկայի նախարարը մեկնաբանել է Ավստրիայի կողմից Իրանի փոխնախագահի վիզայի մերժումը