Մայլի Սայրուսը եւ Լիամ Հեմսֆորթը պաշտոնապես բաժանվեցին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը եւ ավստրալացի դերասան Լիամ Հեմսֆորթը պաշտոնապես բաժանվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Billboard-ը:

Աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ հունվարի 28-ին Լոս Անջելեսից դատավորն ավարտել Է ամուսնալուծության գործընթացը, որը շարունակվում Էր ութ ամիս:

Փաստաթղթերն ուժի մեջ կմտնեն փետրվարի 22-ին: Զույգը բաժանվել Է հարսանիքից մեկ տարի Էլ չանցած (աստղերը գաղտնի ամուսնացել Էին 2018 թվականի դեկտեմբերին):

Մինչ այդ Սայրուսը եւ Հեմսֆորթը միասին են եղել գրեթե տասը տարի. առաջին անգամ նրանք հանդիպել են «Վերջին երգը» (2010) ֆիլմի նկարահանումներում: Ավելի ուշ պարզվել Է, որ բաժանման պատճառներից մեկը դարձել են «անհաշտելի հակասությունները»: Դերասանը ցանկանում Էր ավանդական ընտանիք՝ հարմարավետ բնակարանով, երեխաներով ու հոգատար կնոջով: Երգչուհին, ընդհակառակը, նախընտրում Է տրվել զվարճանքին, ընդ որում այլ մարդկանց՝ տղամարդկանց ու կանանց հետ: Նախկին ամուսինների մենակությունը երկար չի տեւել: Այժմ Մայլին հանիպում Է երաժիշտ Կոդի Սիմփսոնի հետ, իսկ Լիամը՝ մոդել Գաբրիելլա Բրուքսի հետ, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի