Արցախ

Արցախում ձիասպորտի ակումբ է բացվել

1 րոպեի ընթերցում

Արցախում ձիասպորտի ակումբ է բացվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ:Արցախում ձիասպորտի ակումբ է բացվել: Ձիարշավարանը գործում է Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում՝ Հունոտի կիրճի տարածքում, և բաց է ոչ միայն արհեստավարժների, այլև սկսնակների համար: Ձիասպորտի ակումբի տնօրեն Բագրատ Միքայելյանն ասել է, որ ակումբի ստեղծման նպատակն է զարգացնել ձիասպորտնԱրցախում:

«Բացի երկուշաբթի օրվանից, յուրաքանչյուր օր մեր քաղաքացիները կարող են այցելել ձիարշավարան: Անշուշտ, եթե ոչ բոլորը, ապա շատերը երազում են ձի վարել, և սա հնարավորություն է ավելի լավ ծանոթանալու կենդանու հետ: Փորձառու հրահանգիչի օգնությամբ նրանք կարող են վարել ձի և ձեռք բերել նոր հմտություններ: Մեր հանրության շրջանում մեծ հետաքրքրություն կա, ինչը ավելի ոգևորիչ է դարձնում աշխատանքը»,- նշել է Բ. Միքայելյանը:

Նրա խոսքով՝ ձիարշավարանում կան տարբեր ձիատեսակներ: Մոտ ապագայում մեծ ուշադրություն է դարձվելու նաև արցախյան ձիատեսակների ձեռքբերմանը: Նախատեսվում է ձիարշավարանը համալրել այնպիսի ցեղատեսակներով, որոնք կօգնեն դժվար տեղանքներում և պայմաններում կողմնորոշվելիս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում