Հասարակական

«Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի լիարժեք չգործելու խնդիր է տեսնում

1 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի լիարժեք չգործելու խնդիր է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի լիարժեք չգործելու խնդիր է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Սահմանադրական դատարանը, որպես ինստիտուտ, 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո լիարժեք չի գործում, որովհետև ՍԴ-ում այսօր գործում են երկու տարբեր ռեժիմներ դատավորների, անդամների համար, որովհետև այն անցումային դրույթները, որոնք պետք է սահուն կերպով նախորդ սահմանադրությունից անցում կատարեին ներկա սահմանադրության, թերի են: Սա է, վստահության ճգնաժամից բացի, Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրը»,- ասաց Մակունցը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Սահմանադրական դատարանը օկուպացվել է Հրայր Թովմասյանի ու մի խումբ անձանց կողմից, իսկ հունվարի 27-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտնեց, որ անառարկելի փաստ է այն, որ Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում