Հասարակական

ՀՀ 5 քաղաքում և Արցախում համերգային ծրագրերով կնշեն ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-ամյակը

2 րոպեի ընթերցում

ՀՀ 5 քաղաքում և Արցախում համերգային ծրագրերով կնշեն ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետության հինգ քաղաքում՝ Վանաձորում, Սիսիանում, Գորիսում, Արարատում, Վարդենիսում, նաև Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվելու են ՀՀ ԶՈւ կազմավորման 28-ամյակին նվիրված միջոցառումներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Գագիկ Քթրյանը:

«Միջոցառումներն անցկացվելու են հանրապետության 5 քաղաքում, որտեղ սկզբում հուշակոթողների մոտ կլինի ծաղկեպսակի զետեղման արարողություն, ինչից հետո ժամը 15:00-ից կսկսվեն համերգային ծրագրեր: Ելույթ կունենան հայտնի երգիչներ և երգչուհիներ»,- նշեց Քթրյանը:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուր կայցելեն նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունները՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում