Հասարակական

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է գումարել

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է գումարել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եղբոր դստեր լուսանկարը տարածելու առնչությամբ հրատապ նիստ է գումարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստից հետո խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ։

Հունվարի 26-ին Հենրիկ Հարթենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի «story» բաժնում տեղադրել էր Սարա Թովմասյան անունով օգտատիրոջ լուսանկարը և փորձել հանրության ուշադրությունը գրավել նրա վրա՝ գրելով, թե էջը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի աղջկանն է:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել դեպքի առնչությամբ. «Հարգելի քաղաքացիներ, Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում: Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ: «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ,որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում