Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային խնդրի համար կտրամադրվի շուրջ 1.5 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ շուրջ 1.5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«10 տարի այս ուղղությամբ կառավարությունը համարյա ոչինչ չէր արել»,-հիշեցրեց Փաշինյանը:

Ադրբեջանի հայաթափման քաղաքականության հետևանքով 1988-1992 թվականների ընթացքում Հայաստանն ընդունել է 420 հազար հայ փախստական ընտանիքների: Փախստականների բնակապահովման ուղղությամբ իրականացված ծրագիրը եղել է 2005-2008 թվականներին: Տրամադրվել է 1000-ից ավելի բնակարանային գնման վակայագրեր, սակայն 700-ն են կարողացել իրացնել, այսինքն՝ բնակարան գնել: Միգրացիոն ծառայությունը սկսել է նոր՝ «Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ծրագիր»-ը: Հիմքում ընկած է կառավարության որոշումն է այն մասին, որով սահմանված են այն փախստական ընտանիքները, որոնք մինչ այսօր ապրում են ժամանակավոր կացարաններում: 2018 թվականին մեկ անգամ ևս փախստականների բնակարանային հարցերի հետ կապված վերահաշվարկ է կատարվել և արձանագրվել է հետևյալ պատկերը՝ 895 ընտանիք ամբողջ հանրապետության տարածքով՝ 254-ը մարզերում, 641-ը՝ Երևանում:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը