Պետությունը սպանդանոցների կառուցման համար աջակցության տարբեր ծրագրեր ունի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցների կառուցման նպատակով շահառուները օգտվում են պետական աջակցության մի քանի ծրագրերից: «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսա­դրույք­ների սուբսիդավորման» և «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքա­վորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրերն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Առաջին ծրագրով վարկերը տրամադրվում են 3-15 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում՝ 5 տոկոս տոկոսադրույքով: Վարկավորման ժամկետը սահմանվել է մինչև 5 տարի` ելնելով ներդրումների ուղղվածությունից: Կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանա­մերձ բնակավայրերի տնտեսավարողներին վարկերը կտրամադրվեն 0 տոկոս, գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3 տոկոս տոկոսադրույքով: Վարկերի մարման համար սահմանվում էարտոնյալ ժամկետ՝ մինչև 12 ամիս»,- նշեց Օհանյանը։

Նրա խոսքով՝ մյուս՝ «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքա­վորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրով լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով: Այն կլինի մինչև 8 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսի­դավորում է և լիզինգառուի համար վճարվող լիզինգի տարեկան տոկոսա­դրույքը կազմում է 4 տոկոս։

«Այս դեպքում ևս համապատասխան որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործու­նեություն իրականացնող տնտեսավարողների համար տոկոսադրույքը կազմելու է 0 տոկոս։ Lիզինգառուն վճարելու է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։ Ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը մեկ տնտեսավարողի համար կկազմի մինչև 450 մլն դրամ»,- ընդգծեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակը։

Օհանյանն ասաց՝ այժմ քննարկվում և վերանայվում են պետական աջակցության ծրագրերի ուղղությունները՝ առավել արդյունավետ դարձնելու պետական աջակցության գործիքակազմը՝ սպանդանոցներ հիմնելու և վերազինելու համար:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում