Life

Գիտնականները վերականգնել են 3000-ամյա մումիայի ձայնը

1 րոպեի ընթերցում

Գիտնականները վերականգնել են 3000-ամյա մումիայի ձայնը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում գիտնականներին հաջողվել Է վերականգնել Նեսյամուն քրմի ձայնը, որը Եգիպտոսում մահացել Է շուրջ երեք հազար տարի առաջ: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակված են Scientific Reports հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մումիայի մոտ լավ պահպանվել են ձայնալարերը եւ կոկորդը: Համակարգչային շերտագրիչի միջոցով ինժեներները կազմել են հանգուցյալ քրմի խոսքի գործարանների եռաչափ մոդելը եւ այն տպել 3D-տպիչով:

Այն միացրել են արհեստական կոկորդի եւ բարձախոսի եւ ձայնագրել ստացված ձայնը. «ա»-ի եւ «Է»-ի միջեւ ինչ-որ միջին ձայն: Տեսագրության մեջ այդ ձայնը կարելի Է լսել 30-րդ վայրկյանին: Նեսյամունն ամենահայտնի եւ լավ պահպանված մումիաներից մեկն Է, որը գտնվում Է Մեծ Բրիտանիայի տարածքում (Լիդսի թանգարանում):

Քրմի աճյունով սարկոֆագը գտել են Եգիպտոսում Ամոն աստծու տաճարի պեղումների ժամանակ: Հոգեւորականն ապրել Է Ռամզես XI-ի ժամանակներում եւ մահացել մոտավորապես 50 տարեկան հասակում: Նրա սարկոֆագի վրա գրված Է խնդրանք աստվածներին՝ իրեն վերադարձնել խոսելու ձիրքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում