Life

Jonas Brothers-ի հոլովակը մեկ շաբաթում գրեթե 20 մլն դիտում Է հավաքել

1 րոպեի ընթերցում

Jonas Brothers-ի հոլովակը մեկ շաբաթում գրեթե 20 մլն դիտում Է հավաքել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Jonas Brothers ամերիկյան փոփ-ռոք խմբի "What a man gotta do" երգի հոլովակը մեկ շաբաթվա ընթացքում գրեթե 20 մլն դիտում Է հավաքել YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տեսահոլովակը նկարահանվել Է 70-ական եւ 80-ական թվականների ֆիլմերի ոճով:

Դրանում Ջոնաս եղբայրները նկարահանվել են իրենց կանանց հետ միասին: Այսպես, Նիք Ջոնասը եւ Փրիյանքա Չոփրան Էպիզոդ են վերստեղծում գլխավոր դերում Թոմ Քրուզի մասնակցությամբ «Վտանգավոր բիզնես» (1983 թ.) կատակերգությունից: Ջո Ջոնասը եւ Սոֆի Թյոռները դպրոցական պարն են կրկնում «Բրիոլին» մյուզիքլից (1978 թ.), իսկ Քեւին եւ Դանթել Ջոնասները մարմնավորում են «Մի բան ասա» դրամայի (1989 թ.) հերոսներին: Սա առաջին աշխատանքը չԷ, որում Ջոնաս եղբայրները հայտնվում են իրենց կանանց հետ միասին: 2019 թվականին նրանք թողարկել են Sucker հիթի հոլովակը, որտեղ նույնպես նկարահանվել են զույգերով: Մեկ տարուց պակաս ժամանակում տեսանյութը դիտել են 245 մլն անգամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում