Գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. վարչապետն անդրադարձավ ծննդատների խնդրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ ծննդատների հետ կապ հարցին և նկատեց, որ այստեղ գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ: «Երեկ հեռուստատեսություններից մեկով ռեպորտաժ եմ դիտում Աչաջրի ծննդատնից, որտեղ հարցազրույց են անում ծննդկանի հետ, որն այնտեղ եկել է Ոսկեպար գյուղից: Այսինքն՝ ծննդկանը Ոսկեպարից եկել է Աչաջրի ծննդատուն, որը գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համապատասխանում ներկա չափանիշներին: Ոսկեպարը Նոյեմբերյանից գտնվում է 19 կմ հեռավորության վրա, և Նոյեմբերյանում կա ծննդատուն, որը, ինչպես հավաստիացրել են Առողջապահության նախարարությունից, շատ լավ վիճակում է, տեխնիկապես հագեցված: Աչաջուր գյուղը գտնվում է Ոսկեպարից 25,7 կմ հեռավորության վրա է: Այսինքն՝ Նոյեմբերյանն ու նրա ծննդատունն ավելի մոտիկ է Ոսկեպարին, քան Աչաջրին: Էլ չեմ ասում, որ Աչաջուրն Իջևանից հեռու է 34,3 կմ: Հիմա հարց. ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ և ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել: Սա ասում եմ ցույց տալու համար, որ երբեմն հարցերը մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հավելեց, որ Ոսկեպար-Նոյեմբերյան և Նոյեմբերյան-Իջևան ճանապարհները գտնվում են իդեալական վիճակում:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը