ԶԼՄ-ներին հայտնի են դարձել արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի որդու կնքահոր եւ կնքամոր անունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԶԼՄ-ներն արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի որդու կնքահոր եւ կնքամոր անունները պարզել են արարողությունից մի քանի ամիս անց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Independent-ը: Այսպես, Արչիի կնքամայրը, ինչպես եւ ենթադրում Էին լրագրողները, դարձել Է Թիգի Փեթիֆերը, որը Հարրիի եւ Ուիլյամի դայակն Է եղել 1993-ից մինչեւ 1999 թվականը:

Նրան աշխատանքի Էին վերցրել արքայադուստր Դիանայից Չառլզի բաժանվելուց հետո: Թիգիին թագավորական ընտանիքի եղբայրների հետ կապում Էին սերտ հարաբերությունները. նա նրանց համարում Էր «իր զավակները», նրանց հետ հաճախ Էր անցկացնում արձակուրդները եւ զորակցում Էր 1997 թվականին մոր մահից հետո: Կնքահայրը դարձել Է արքայազն Չառլզի նախկին ախոռապետ Մարկ Դայերը:

Փեննի Ջունորի՝ Արչիի հոր կենսագրականի հեղինակիխոսքով՝ Մարկին համարում Էին «այն սակավաթիվ մարդկանցից մեկը, որոնց կարծիքն արքայազն Հարրին երբեմն հաշվի Էր առնում»: Դայերը որպես ախոռապետ ծառայել Է 90-ական թվականների կեսերին, իսկ արքայադուստր Դիանայի մահից հետո դարձել Է արքայազն Հարրիի եւ արքայազն Ուիլյամի դաստիարակը: Արչին ծնվել Է 2019 թվականի մայիսին, նրան կնքել են հուլիսին, բայց ծնողները որոշել Էին կնքահոր եւ կնքամոր անունները չհրապարակել արարողությունից անմիջապես հետո: Այժմ տղան ութ ամսական Է։

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի