Life

Փարիզում կհայտնվի Ջոննի Հոլիդեյի անվան հրապարակ

3 րոպեի ընթերցում

Փարիզում կհայտնվի Ջոննի Հոլիդեյի անվան հրապարակ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի իշխանութուններն առաջարկել են քաղաքի 12-րդ օկրուգի հրապարակն անվանել ֆրանսիացի հայտնի ռոք-երաժիշտ Ջոննի Հոլիդեյի (1943-2017 թթ.) պատվին: Խոսքը վերաբերում Է Էսպլանադային, որը գտնվում Է AccorHotels Arena մարզահամերգային համալիրի մերձակայքում, որտեղ արտիստը ելույթ Է ունեցել ավելի քան հարյուր անգամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոլիդեյի ընտանիքն արդեն տվել Է իր համաձայնությունը: Այժմ, ինչպես հայտնել են Փարիզի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում, համապատասխան առաջարկությունը պետք Է փետրվարի 3-ին քվեարկության դրվի մայրաքաղաքի մունիցիպալ խորհրդում:

«Մեզ համար բնական Է՝ Ջոննի Հոլիդեյի պատվին անվանել այն հրապարակը, որը գտնվում Է համերգասրահի հարեւանությամբ, որի բեմում կատարողը հանդես Է եկել 101 անգամ, որոնցից 73-ը՝ որպես մենակատար»,-ասել Է Փարիզի քաղաքագլխի առաջին տեղակալ Էմանուել Գրեգուարը: «Արտիստի ստեղծագործության երկրպագուների ընկերությունում նրա անունն ասոցացվում Է հենց այդ համալիրի հետ»,-նշել Է նա:-Փոխքաղաքապետը հիշեցրել Է, որ «2013 թվականին այդ դահլիճում Հոլիդեյի 70-ամյակին նվիրված համերգի բոլոր տոմսերը վաճառվել Էին դրանք վաճառքի հանելու պահից երկու ժամվա ընթացքում»:

Գրեգուարը նաեւ հայտնել Է, որ քաղաքապետարանը նաեւ քննարկում Է այդ հրապարակում Հոլիդեյի արձանը տեղադրելու հարցը: Նա նշել Է, որ հուշարձանը կհայտնվի միայն արտիստի ազգականների համաձայնությամբ:

Անցյալ տարվա հունիսին Թուլուզի քաղաքային հրապարակներից մեկը կոչվել Է Ջոննի Հոլիդեյի անվամբ: Դրանից մեկ տարի առաջ Վիվիե քաղաքում բացվել Է երաժիշտի երեքմետրանոց արձանը, որն ստեղծել Էր քանդակագործ Դանիել Ժորժը՝ արտիստի երկրպագուների կողմից հանգանակված միջոցներով:

Երաժիշտը ծնվել Է 1943 թվականի հունիսի 15-ին Փարիզում: Իր երկարամյա կարիերայի ընթացքում Հոլիդեյը ձայնագրել Է ավելի քան հազար երգ, ստեղծել մոտավորապես հարյուր կոմպոզիցիա, որոնցից լավագույնները տեղ են գտել ֆրանսիական փոփ-երաժշտության «ոսկե ֆոնդում»: Նրա սկավառակներն աշխարհում վաճառվել են 110 մլն օրինակով: Կյանքի վերջին տարիներին Հոլիդեյը պայքարում Էր ծանր հիվանդության դեմ, բայց շարունակում Էր ակտիվորեն աշխատել նոր երգերի վրա եւ հանդես Էր գալիս համերգներով:

Ջոննի Հոլիդեյը մահացել Է 2017 թվականի լույս դեկտեմբերի 6-ի գիշերը երկարատեւ ծանր հիվանդությունից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում