Apple-ը նոր բյուջետային iPhone-ի արտադրությունը կգործարկի փետրվարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Apple Inc-ի կապալառուները պլանավորում են iPhone-ի նոր բյուջետային մոդելի հավաքումն սկսել ընթացիկ տարվա փետրվարին: Այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աղբյուրներից մեկը պատմել Է, որ նոր սմարթֆոնը ներկայացվելու Է մարտ ամսին: Հավաքմամբ զբաղվելու են Hon Hai Precision Industry Co.-ն (Foxconn Technology), Pegatron Corp.-ը եւ Wistron Corp.-ը:

Դա կլինի iPhone-ի առաջին բյուջետային մոդելը iPhone SE-ից հետո, որի գինը 2016 թվականին թողարկվելուց հետո կազմել Է 399 դոլար: 4,7 դյույմ դիսփլեյով նոր մոդելը նման կլինի iPhone 8-ին, որը թողարկվել Է 2017 թվականին: iPhone 8 սմարթֆոնը մնում Է վաճառքում, դրա գինը սկսվում Է 449 դոլարից:

Սպասվում Է, որ նոր մոդելն կունենա Home со կոճակը՝ ներսարված Touch ID դակտիլոսկոպիկ սքաներով: Սմարթֆոնը չի օժանդակի անձի ճանաչման Face ID գործառույթին, բայց կաշխատի այն նույն պրոցեսորով, ինչ եւ iPhone 11-ը:

2020 թվականին Apple-ը պլանավորում Է թողարկել iPhone-ի նոր շարք, որի մեջ կմտնեն 5G-ի օժանդակմամբ սմարթֆոններ՝ ավելի արագագործ պրոցեսորով եւ 3-D նոր խցիկով, ավելի վաղ հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Բյուջետային մոդելի թողարկումը կարող Է արտադրողին թույլ տալ մրցակցել սմարթֆոնների արագ աճող շուկաներում, հատկապես Հնդկաստանում, որտեղ iPhone-ը մինչ այժմ զիջում Է Android-ին, որը կարելի Է գնել 200 դոլարից պակաս գումարով: Apple-ը պլանավորում Է իր ֆիրմային խանութները բացել Հնդկաստանում:

Apple-ը հուսով Է, որ iPhone-ի վաճառքները կվերադառնան աճի եւ 2020 թվականին կգերազանցեն 200 միլիոն հատը: iPhone-ի նոր բյուջետային տարբերակը կարող Է Էական դեր խաղալ այդ նպատակին հասնելու գործում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Français Русский

Նավթի գները նվազել են - 05/02/25

ՀՀ վարչապետը Վաշինգտոնում մասնակցել է «Ազգային աղոթքի նախաճաշին»

Հյուսիս֊հարավ ավտոճանապարհին մեքենաների բախման հետևանքով զոհ և վիրավորներ կան

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է. ՀՀ վարչապետի ելույթը

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն