Հասարակական

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի ուղղությամբ կրակոց է արձակվել

1 րոպեի ընթերցում

 Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի ուղղությամբ կրակոց է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կենտրոնական բաժին հունվարի 21-ին՝ ժամը 18:30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանից ահազանգ է ստացվել նրա աշխատասենյակի պատուհանին կրակոցի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը և պարզել, որ աշխատասենյակի երկշերտ ապակին կոտրված է, և հայտնաբերվել է կրակված գնդակ: Դեպքի առթիվ նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում