Life

Toyota-ն եւ Honda-ն ավելի քան 6 մլն. ավտոմոբիլ հետ կկանչեն անվտանգության բարձերի խնդիրների պատճառով

1 րոպեի ընթերցում

Toyota-ն եւ Honda-ն ավելի քան 6 մլն. ավտոմոբիլ հետ կկանչեն անվտանգության բարձերի խնդիրների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Toyota խոշորագույն ավտոարտադրողը հետ կկանչի իր 3,4 միլիոն ավտոմոբիլ ամբողջ աշխարհում անվտանգության բարձերի հետ կապված խնդիրների պատճառով: Հունվարի 21-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ այդ որոշման պատճառը տեխնիկական խափանման առկայությունն Է, որի հետեւանքով վթարի ժամանակ անվտանգության բարձերը կարող են չբացվել կամ ոչ լրիվ բացվել: Ամենամեծ թվով ավտոմոբիլներ հետ կկանչվեն ԱՄՆ-ում՝ 2,9 միլիոն: Նշվում Է, որ հետկանչման են ենթակա Corolla (հավաքված 2011-2019 թվականներին), Matrix (2011-2013 թթ.), Avalon եւ Avalon Hybrid (2013-2018 թթ.) մոդելները:

Իր կողմից Honda ընկերությունը որոշում Է ընդունել Հյուսիսային Ամերիկայում հետ կանչել շուրջ 2,7 միլիոն ավտոմոբիլ անվտանգության բարձերի խնդիրների պատճառով: Այդ մասին ասված Է կոնցեռնի՝ հունվարի 22-ին տարածված հայտարարության մեջ: Հետկաչումը վերաբերում Է ԱՄՆ-ին եւ Կանադային եւ ընդգրկում Է Honda-ի մի շարք մոդելներ եւ դրա Acura պրեմիում-բրենդը, որոնք արտադրվել են 1996-ից մինչեւ 2003 թվականն ընկած ժամանակահատվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում