Life

Բեզոսը վերադարձրել Է առաջատարի դիրքն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում

1 րոպեի ընթերցում

Բեզոսը վերադարձրել Է առաջատարի դիրքն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն, ըստ Forbes-ի վարկածի, կրկին գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործարարը 115,5 միլիարդ դոլար ցուցանիշով առաջ Է անցել Louis Vuitton Moеt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոյից, որի կարողությունն այժմ գնահատվում Է 112,9 միլիարդ դոլար: Վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որն ունի 110,4 միլիարդ դոլար:

Մի քանի օր առաջ Առնոն Forbes-ի ցուցակում Բեզոսին դուրս Էր մղել առաջատարի դիրքից: Հրատարակությունում գործարարի հաջողությունը բացատրել են նրան պատկանող ընկերության բաժնետոմսերի 0,7 տոկոս թանկացմամբ, ինչը նրան 1,9 միլիարդ դոլար Է բերել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում