Ինովացիա

Գիտնականներն ինֆարկտի նոր պատճառ են նշել

1 րոպեի ընթերցում

Գիտնականներն ինֆարկտի նոր պատճառ են նշել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ելի համալսարանի, Հելմհոլցի անվան կենտրոնի եւ Աուգսբուրգի համալսարանական կլինիկայի գիտնականները պարզել են, որ աղտոտված օդում հանդիպող գերմանր մասնիկները (100 նանոմետր), որոնց հիմնական աղբյուրը քաղաքում ավտոմոբիլների արտանետումներն են, կարող են սրտամկանի ինֆարկտ հրահրել: Այդ մասին ասված Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտողները եկել են այն եզրակացությանը, որ օրգանիզմի վրա ներգործության առաջին մի քանի ժամվա ընթացքում մասնիկները, որոնք հեշտությամբ թափանցում են արյան մեջ, կարող են առաջացնել սրտի հետ կապված լուրջ խնդիրներ: «Աշխատանքը հաստատում Է այն, ինչի մասին կռահում Էինք երկար ժամանակ. աղտոտված օդի մանրագույն մասնիկները կարող են ազդեցություն գործել սրտի լուրջ հիվանդության զարգացման վրա: Դա հատկապես ակտուալ Է առաջին մի քանի ժամվա ընթացքում»,-հայտարարել Է հետազոտության առաջին հեղինակ, Ելի համալսարանի դոցենտ Կայ Չենը: Նա ընդգծել Է, որ գերմանր մասնիկների բարձր մակարդակներն անհանգստություն են առաջացնում հանրային առողջապահության տեսակետից: Հետազոտությունն ընդգրկել Է գրեթե վեց հազար մարդու, որոնք ինֆարկտ են տարել 2005-ից մինչեւ 2015 թվականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում