Մարտունիում անցկացվեց բռնցքամարտի մարզային երիտասարդական առաջնությունը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունու մարզադպրոցում անցկացվեց Գեղարքունիքի մարզի 2002-2003 թվականներին ծնված երիտասարդների բռնցքամարտի մարզային առաջնությունը՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 28-րդ տարեդարձին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, բռնցքամարտի մարզային առաջնությանը մասնակցել են Մարտունի, Գավառ, Ճամբարակ, Լիճք, Ծովինար, Գեղհովիտ, Վարդաձոր, Արծվանիստ եւ Ակունք համայնքների երիտասարդ բռնցքամարտիկներ: Ըստ քաշային կարգերի հաղթողներ են ճանաչվել՝ 49 կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Վիգեն Բարսեղյանը, մարզիչ՝ Մհեր Մարգարյան, 52 կգ քաշային կարգում ՝ Մարտունու մարզադպրոցի սան Վազգեն Հունանյանը,մարզիչ՝ Գագիկ Սարգսյան , 56 կգ քաշային կարգում՝ Ճամբարակ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Քեշիշյանը, մարզիչ՝ Էդգար Սահակյան, 60 կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Արմեն Հարությունյանը, մարզիչ՝ Գեւորգ Սարգսյան, 64 կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Գուրգեն Կակոյանը, մարզիչ՝ Գեւորգ Սարգսյան, 69 կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Զախարյանը, մարզիչ՝ Գեւորգ Սարգսյան, 75 կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Գրեյանը, մարզիչ՝ Գագիկ Սարգսյան եւ Գավառի մարզադպրոց ի սան Նարեկ Սաքեյանը, մարզիչ՝ Մարատ Կարոյան, 8 1կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոց ի սան Գարիկ Սիմոնյանը, մարզիչ՝ Մանուշակ Դավուդյան, 91 կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոց ի սան Արտյոմ Մելքոնյանը,մարզիչ՝ Մհեր Մարգարյան, եւ 91+ կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոց ի սան Էրիկ Շահբազյանը, մարզիչ՝ Գեւորգ Սարգսյան:

Մրցանակակիրները պարգեւատրվել են Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի համապատասխան հավաստագրերով եւ հուշամեդալներով: Մրցավարների կողմից ներկայացրած արձանագրությունների հիման վրա ձեւավորվել է մարզի հավաքական թիմը, որը փետրվարի 5-10-ը Երեւանում կմասնակցի ՀՀ երիտասարդների բռնցքամարտի 2020 թվականի առաջնությանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ