Life

Մեծ Բրիտանիայի դրամահատարանը հուշադրամ Է թողարկել ի պատիվ Queen խմբի

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի դրամահատարանը հուշադրամ Է թողարկել ի պատիվ Queen խմբի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը (ԹԴՀ) հուշադրամ Է թողարկել Queen խմբի պատվին: Այդ մասին հունվարի 20-ին Twitter-ում հայտնել Է դրամահատարանի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Twitter-ում զետեղված տեսահոլովակում դրամը ցուցադրում Է խմբի կիթառահար Բրայան Մեյը, որն այս շնորհանդեսը համարել Է շատ անսպասելի պահ: «Մենք այստեղ ունենք թագավորական դրամ՝ հինգ ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով, որը ԹԴՀ-ն թողարկել Է սահմանված կանոններով: Մի կողմում պատկերված Է (Եղիսաբեթ երկրորդ) թագուհու պատկերը, իսկ մյուսում՝ Queen-ը: Նման բան առաջներում չի եղել»,-ասել Է Մեյը:

Դրամն առաջինն Է դարձել «Երաժշտության լեգենդները» շարքում եւ հասանելի Է տարբեր կատարումներով, որոնց գները տատանվում են 13 ֆունտ ստեռլինգ (17 դոլար) մինչեւ 2020 ֆունտ (2623 դոլար):

Queen-ը հիմնվել Է 1971 թվականին եւ առավել մեծ ժողովրդականություն վայելող ռոք-խմբերից մեկն Է դարձել երաժշտության այս ուղղության ողջ պատմության ընթացքում: Նրա առավել տարածված երգերի թվում են՝ Bohemian Rhapsody-ն, We Will Rock You-ն, We Are the Champions-ը, The Show Must Go On-ը, I Want to Break Free-ն, A Kind of Magic-ը: 2001 թվականին կոլեկտիվը ներառվել Է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում, իսկ 2002 թվականին Հոլիվուդի Փառքի ծառուղում խմբի պատվին աստղ Է տեղադրվել երաժշտության բնագավառում նվաճումների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում