Աշխարհի բոլոր միլիարդատերերն ավելի հարուստ են Երկրագնդի բնակչության 60 տոկոսից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 2,1 հազար միլարդատերերի միագումար կարողությունը գերազանցում Է 4,6 միլիարդ մարդկանց ընդհանուր եկամուտները, որոնք կազմում են մոլորակի բնակչության 60 տոկոսը: Այդ մասին ասված Է Oxfam-ի հետազոտության մեջ, որը հրապարակվել Է հունվարի 20-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Տնտեսական անհավասարությունը դուրս Է եկել վերահսկողությունից: 2019 թվականին աշխարհի միլիարդատերերի, 2153 մարդ, կարողությունն ավելի մեծ Էր, քան 4,6 միլիարդ մարդկանց եկամուտները»,- ասված Է կազմակերպության զեկույցում, որն զբաղվում Է աղքատության խնդիրների լուծմամբ: Հետազոտության համաձայն, որը հրապարակվել Է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի սկսվելու նախաշեմին, «աշխարհում անհավասարությունը ցնցող կերպով արմատացել Է, իսկ միլիարդատերերի թիվը վերջին տասնամյակում կրկանակի մեծացել Է»: Բացի դրանից, եթե վերցնենք մոլորակի ամբողջ բնակչությունը, ապա այն մարդիկ, որոնք մտնում են դրա առավել հարուստ բնակիչների 1 տոկոսի մեջ, միագումար ունեն այնպիսի կարողություն, որը կրկնապատիկ գրազանցում Է աշխարհի 6,9 միլիարդ մարդկանց եկամուտները: Հետազոտությունը նաեւ ցույց Է տվել, որ, օրինակ, աշխարհի 22 ամենահարուստ մարդկանց կարողությունն ավելի մեծ Է, քան Աֆրիկայի բոլոր կանանց միագումար եկամուտը: Զեկույցում նշված Է, որ այն կազմվել Է վերջին եւ առավել համապարփակ մատչելի տվյալների հիման վրա, մասնավորապես, որոնք ստացվել են Credit Suisse Research Institute-ից, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի