Life

Հայտնի են դարձել ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիրները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են դարձել ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիրները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են դարձել ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի 2020 թվականի դափնեկիրները: Ամենամյա 26-րդ մրցանակաբաշխության արարողության հեռարձակման տեսագրությունը հրապարակված Է TNT-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արարողությունը տեղի Է ունեցել հունվարի 19-ին Լոս Անջելեսում: Հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն-հոյի «Մակաբույծները» ֆիլմը ստացել Է SAG Awards գլխավոր մրցանակը՝ լավագույն դերասանական կազմի համար:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակն ստացել Է Հոաքին Ֆենիքսը՝ «Ջոքեր»-ում խաղացած դերի համար, տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակին արժանացել Է «Մի անգամ Հոլլիվուդում» ֆիլմում խաղացած Բրեդ Փիթը: Լավագույն դերասանուհի են ճանաչել Ռընե Զալվեգերին՝ «Ջուդի» ֆիլմում կատարած դերի համար, կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակը բաժին Է հասել Լորա Դյոռնին, որը նկարահանվել Է «Ամուսնական կյանք» ժապավենում:

«Իռլանդացին» ֆիլմում դերի համար Ռոբերտ դե Նիրոն պարգեւի Է արժանացել մասնագիտության մեջ ունեցած ավանդի համար: Ջենիֆեր Էնիսթոնը եւ Փիթեր Դինքլեյջը ճանաչվել են դրմատիկական սերիալների լավագույն դերասաններ, կատակերգական սերիալների համար պարգեւատրել են Թոնի Շելուբին եւ Ֆիբի Ուոլեր-Բրիջին:

SAG-ը (Screen Actors Guild) միավորում Է շուրջ 120 հազար դերասանների, որոնք աշխատում են ԱՄՆ-ում: SAG Award մրցանակը հանձնվում Է 1995 թվականից: Հաղթողները, որոնք որոշվում են 15 անվանակարգում ինչպես կինոֆիլմերում խաղացած դերերի, այնպես Էլ հեռուստատեսային աշխատանքների համար, ստանում են բրոնզե արձանիկ, որը ձեռքին դիմակ բռնած դերասանի Է պատկերում:

SAG Award մրցանակի հանձնումը նախորդում Է ԱՄՆ-ի կինոակադեմիայի «Օսկարի» մրցանակաբաշխությանը, որի 92-րդ արարողությունը կկայանա փետրվարի 10-ին Լոս Անջելեսում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում