Հասարակական

Գեորգի Կուտոյանի մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի ցավակցական ուղերձը

1 րոպեի ընթերցում

Գեորգի Կուտոյանի մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի ցավակցական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուրադ Մարտիրոսյանը և ԱԱԾ անձնակազմը իրենց ցավակցությունն են հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:

«Գեորգի Կուտոյանը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարելու կարճ ժամանակահատվածում հասցրել է վաստակել իր գործընկերների վստահությունն ու հարգանքը։ Նա մասնագիտական մեծ կարողություններ ունեցող, կիրթ, բարեխիղճ և պատասխանատվության մեծ զգացումով օժտված սպա էր և, չնայած իր երիտասարդ տարիքին, նաև՝ փորձառու պաշտոնյա։ Համոզված եմ, որ ինչպես Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները հետաքննող, այնպես էլ ՀՀ իրավապահ մյուս բոլոր մարմինները, այդ թվում նաև ԱԱԾ-ն, իրենց գործառույթների շրջանակներում անելու են հնարավոր առավելագույնը՝ այս ողբերգության հարուցած բազմաթիվ հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին և գործընկերներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում