Life

Բարաք Օբամայի հետաքրքիր շնորհավորանքը կնոջ ծննդյան օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Բարաք Օբամայի հետաքրքիր շնորհավորանքը կնոջ ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է իր կնոջ Միշել Օբամայի ծննդյան օրը՝ սոցիալական ցանցում հրապարակելով հետաքրքիր լուսանկարներ:

«Ամենուրեք դու իմ աստղն ես: Շնորհավոր ծնունդդ սիրելիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին Բարաք Օբաման նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Միշել Օբաման ծնվել է 1964 թվականի հունվարի 17-ին Չիկագոյում: Սովորել է Փրինսթոնի և Հարվարդի համալսարաններում, մասնագիտությամբ իրավաբան է: Բարաք Օբաման Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահն է: Նա պաշտոնավարել է 2009 թվականի հունվարի 20-ից մինչև 2017 թվականի հունվարի 20-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում