ՆԱՏՕ-ի պաշտոնյա գեներալը բարձր է գնահատել է ՀՀ խաղաղապահների պատրաստվածության մակարդակը
1 րոպեի ընթերցում
![ՆԱՏՕ-ի պաշտոնյա գեներալը բարձր է գնահատել է ՀՀ խաղաղապահների պատրաստվածության մակարդակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1001764.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբին է այցելել ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լորեն Միշոն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել է զինծառայողների պատրաստվածության մակարդակը: Գեներալ Միշոն բարձր է գնահատել ստուգումների արդյունքները և շնորհակալություն հայտնել հայ խաղաղապահներին: