Կուտոյանը հրազենային վնասվածքը ստացել է քունքի շրջանում. ՔԿ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության նախկինտնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 17-ին այս մասին ասաց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետԱրթուր Մելիքյանը:

«Դեպքի վայրում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին` հրազենային վնասվածքով: Դեպքի վայրում հայտնաբերվել է «Glock» տեսակի ատրճանակ: Տեղում պարզել ենք, որ զենքը օրինական է: Կուտոյանը զենքը ստացել է Վրաստանի անվտանգության ղեկավարի կողմից՝ պարգևատրման կարգով: Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ սենյակում, որտեղ դին հայտնաբերվել է: Դեպքի վայրում կնոջ և հոր մասնակցությամբ գործողություններ են կատարվում, որևէ այլ անձ չի եղել դեպքի վայրում, բացի քրեագետներից և այլ մասնագետներից»,- ասաց նա:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի խոսքով` այս պահին եղած տվյալներով հարուցում են քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու:

«Կարող է լինել սպանություն, սպանություն՝ քողարկված ինքնասպանությամբ և այլն: Հետագայում համալիր փորձաքննություններով և մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզ կլինի, թե ինչ է տեղի ունենում: Տեսանկարահանող սարքերի մի շարք զննություններ է արվել, տեսաձայնագրությունները արդեն առգրավման գործընթացում են»,- հավելեց Մելիքյանը:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետը հայտնեց, որ Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում:

«Դատաբժշկական փորձաքննությամբ վաղը արդեն ավելի ստույգ կպարզենք մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը»,- ասաց Մելիքյանը:

Հարցին` արդյոք գնդակները միայն Կուտոյանի զենքից են արձակվել, Մելիքյանը պատասխանեց, որ դա միայն պարզ կլինի դատաձգաբանական փորձաքննությունից հետո:

«Փորձաքննությամբ կպարզենք նաև Կուտոյանի արյան մեջ ալկոհոլ կա՞ր, թե՞ ոչ»,- եզրափակեց Մելիքյանը:

Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ: Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։

Հայերեն English Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են