Life

Հազվագյուտ զմրուխտ են գտել ՌԴ Սվերդլովսկի մարզում

1 րոպեի ընթերցում

Հազվագյուտ զմրուխտ են գտել ՌԴ Սվերդլովսկի մարզում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 0,5 կիլոգրամ քաշով եւ 55 հազար դոլար արժողությամբ հազվագյուտ զմրուխտ են գտել Սվերդլովսկի մարզի Մարինյան հանքում (մտնում Է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ): Այդ մասին հայտնել Է ձեռնարկության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Զմրուխտի արժեքը գնահատվում Է 55 հազար դոլար, գտածոյով արդեն հետաքրքրվել Է «Գոխրանը»: Մասնագետների գնահատումներով՝ գտնված զմրուխտը հազվագյուտ Է: Գույնով այն դասվում Է առաջին կատեգորիային, տեսակով՝ երկրորդ: Զմրուխտը մաքրման հանքախորշի բանվորները հանել են 260 մետր խորությունից»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում Է, որ այժմ ձեռնարկությունում որոշվում Է զմրուխտը գտած աշխատակիցների պարգեւատրման հարցը: Դրամական վարձատրությունները կհանձնեն քարի իրացումից հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում