Սփյուռք

Սփյուռքի հայ մասնագետները կարող են մասնակցել Հայաստանի կառավարմանը. նոր ծրագիր

4 րոպեի ընթերցում

Սփյուռքի հայ մասնագետները կարող են մասնակցել Հայաստանի կառավարմանը. նոր ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020թ. իրականացնելու է պիլոտային ծրագիր, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր ոլորտների բարելավման նպատակով ներգրավել սփյուռքահայ արհեստավարժ մասնագետների: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը նշեց, որ ծրագրի նպատակն է սփյուռքի մրցունակ մասնագետների փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանի զարգացման գործում, խթանել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, նպաստել «ուղեղների վերադարձին»:

«Նախապես մենք դիմել ենք պետական մարմիններին: Յուրաքանչյուրում տարբեր մասնագետների կարիք կա՝ տնտեսագետ, իրավաբան, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, սոցիոլոգ և այլն: Երբ մենք ծրագրի մեկնարկի հետ կապված հայտարարությունը տանք, այնտեղ կլինի առցանց գրանցվելու ձև, որտեղ դիմողները կընտրեն այն աշխատավայրը, որը ցանկանում են»,-ասաց Կարեն Ավանեսյանը:

Ծրագրի շրջանակներում հիմնականում սփյուռքահայ մասնագետները կհրավիրվեն և կաշխատեն Հայաստանի պետական մարմիններում՝ ոլորտային հետազոտությունների, ուսումնասիրությունների կատարման, համապատասխան առաջնային ծրագրերի, ռազմավարությունների մշակման և իրականացման ուղղությամբ: Ծրագրին կարող են դիմել սփյուռքահայ այն մասնագետները, որոնք ունեն մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան:

Ծրագիրը մեկնարկելու է 2020թ. հուլիսի 1-ից և տևելու է 12 ամիս: Ծրագրի իրականացման ծախսերը մասնակիցների համար կապահովի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մասնավորապես՝ ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), կացարան:

«Այդ մասնագետները վճարվելու են, բայց դա չի լինելու աշխատավարձ, այլ՝ առօրյա ծախսերի համար: Ովքեր ցանկանում են իրենց մասնագիտական ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում, ապա սա լավ հնարավորություն է նրանց համար»,-ասաց նա: Այս տարվա ծրագիրը պիլոտային է և առայժմ նախատեսված է առավելագույն 20 հոգու համար:

Մասնագետներին ընտրելու ընթացակարգը կիրականացվի երկու փուլով: Առաջին փուլով կամփոփվեն բոլոր դիմումները և հաջորդ փուլ կանցնեն միայն այն դիմումները, որոնք համապատասխանում են ծրագրի պահանջներին: Երկրորդ փուլով կընտրվեն ծրագրի մասնակիցները և նրանց վերջնական ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:

«Մասնակիցներից արդեն որպես աշխատող ընտրելու են այն պետական մարմինները, որոնք ներկայացրել են թափուր տեղեր: Այդ մասն ավելի շատ թողնում ենք գերատեսչության վրա: Կարծում եմ՝ լավ հնարավորություն է ոչ միայն մասնագիտական ներդրում ունենալու հայրենիքում, այլև մեկ տարի ապրել, ծանոթանալ պայմաններին, հասկանալ՝ կցանկանան այստեղ շարունակել իրենց գործունեությունը, թե ոչ»,-ավելացրեց Կարեն Ավանեսյանը:

Ծրագրի վերաբերյալ հայտարարությունը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կտարածի առաջիկայում:

Աննա Գզիրյան

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

Իրավունք

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

Արմեն Քոլոյանն ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում

Հայաստան

Արմեն Քոլոյանն ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Տնտեսություն

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Երևանում կատարված աղմկահարույց սպանությունը բացահայտվել է. կան կալանավորվածներ

Իրավունք

Երևանում կատարված աղմկահարույց սպանությունը բացահայտվել է. կան կալանավորվածներ

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

Կրթություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Երևան

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Տնտեսություն

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Քաղաքականություն

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում