Louis Vuitton-ը գնել Է աշխարհի ամենախոշոր ալմաստներից մեկը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Louis Vuitton նորաձեւության տունը դարձել Է 1758 կարատ քաշով՝ աշխարհի ամենախոշոր ալմաստներից մեկի գնորդը, որը Կանադայի Lucara Diamond Corp. հանքարդյունահանող ընկերությունն արդյունահանել Է Բոտսվանայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Times թերթը:
Անցյալ տարվա ապրիլին Lucara Diamond Corp.-ը հայտարարել Է Բոտսվանայում 1758 կարատ քաշով մուգ գույնի խոշոր ալմաստ արդյունահանելու մասին: Ընկերության տվյալներով՝ այդ չվնասված քարն ամենախոշորներից մեկն Է մարդկության պատմության մեջ եւ ամենախոշոր ալմաստը, որն այսօրվա դրությամբ արդյունահանվել Է Բոտսվանայում: Ալմաստը կշռում Է մոտավորապես 352 գրամ, այն դասվել Է «հարակնագործական» քարերի կատեգորիային:
Louis Vuitton աշխարհահռչակ ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Բյորքին հրաժարվել Է նշել ձեռքբերման գինը, սակայն հայտնել Է, որ այն «միլիոններ» Է կազմում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: