Versace իտալական նորաձեւության տունը հրաժարվել Է կենգուրուի կաշվի օգտագործումից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Versace իտալական նորաձեւության տունը LAV կազմակերպությունից կենդանիների իրավունքների պաշտպանների ճնշման ներքո հրաժարվել Է կենգուրուի կաշվի օգտագործումից իր հավաքածուները պատրաստելիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդ որում, հայտնի բրենդը, ինչպես հայտնել Է The Guardian թերթը, ի լուր ամենքի չի հայտարարել այդ արգելիչ միջոցառման մասին, սակայն թույլ Է տվել, որ դա արվի իրավապաշտպանների կողմից: «Մենք դրա վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես չենք եկել, սակայն կարող ենք հաստատել, որ վերջնականապես դադարեցրել ենք կենգուրուի կաշվի օգտագործումը՝ սկսած 2019 թվականի հավաքածուներից»,- պարզաբանել են Versace-ի ներկայացուցիչները բրիտանական հրատարակությանը հղած Էլեկտրոնային նամակում: Իրենց արտադրանքում կենգուրուի կաշվի օգտագործման առաջին արգելքը սահմանել Է Diadora ընկերությունը՝ մարզահագուստի, կոշիկի եւ աքսեսուարների իտալական արտադրողը:

Բայց ինչպես եւ Versace-ն, Diadora-ն ձեռնպահ Է մնացել հրապարակային հայտարարություններից: Եվրամիությունը, ինչպես հիշեցնում Է հրատարակությունը, Ավստրալիայից կենգուրուի մսի ու կաշվի խոշորագույն ներմուծողն Է, իսկ Իտալիան՝ կաշվի առաջատար ներմուծողը: Իտալական մի շարք սպորտային բրենդներ կաշին օգտագործում են ֆուտբոլային մարզակոշիկներ պատրաստելու մեջ: Երկու տարի առաջ Versace-ում հրաժարվել են բնական մորթի օգտագործել հագուստի արտադրության մեջ:

«Ես չեմ ցանկանում կենդանիներին սպանել հանուն նորաձեւության: Դա ճիշտ չԷ»,-այն ժամանակ հայտարարել Էր նորաձեւության տան ղեկավար Դոնատելա Վերսաչեն՝ «1843» հանդեսին տված հարցազրույցում: Versace նորաձեւության տունը իտալացի մոդելագործ եւ դիզայներ Ջանի Վերսաչեի կողմից հիմնվել Է 1978 թվականին: 1997 թվականին նա սերիական մարդասպանի կողմից գնդակահարվել Է սեփական տան շեմին: Նրա սպանությունից հետո բիզնեսը GIVI Holding ընկերության միջոցով ղեկավարում Է Վերսաչեների ընտանիքը: Հիմնադրի քույրը՝ Դոնատելան, GIVI-ի բաժնետոմսերի 20 տոկոսի սեփականատերն Է, նրա եղբորը՝ Սանտոյին, պատկանում Է 30 տոկոսը, իսկ մնացածը պատկանում Է Դոնատելայի դստերը՝ Ալեգրային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский